show video detail
Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է ԵԿՄ կենտրոնական գրասենյակը. ուղիղ
- Published_at:2018-06-20
- Category:News & Politics
- Channel:Tert.am News from all over the world
- tags: tert.am
- description: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Երկրապահ կամավորականների միության» շենքում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը կալնավորվել է։ Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկեց նրան անձեռնմխելիությունից։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է։ Հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ավան-Առինջի նախկին թիվ 7 մանկապարտեզի տարածքում գործող ԵԿՄ-Ավան տարածքային բաժանմունքում, որտեղ հայտնաբերել է ապօրինի զենք-զինամթերք: Այսօր արդեն Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ խուզարկվել է Մ. Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող տունը. հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք։
ranked in date | views | likes | Comments | ranked in country (#position) |
---|---|---|---|---|
2018-06-21 | 71,752 | 784 | 24 | (,#30) |